Լևանդովսկին կարիերան եվրոպական մեկ այլ գրանդում շարունակելու տարբերակ ունի

«Բարսելոնայի» փորձառու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական գրանդի մարզական տնօրեն Իգլի Տարեն հանդիպում է ունեցել 37-ամյա խաղացողի գործակալ Պինի Զահավիի հետ, որտեղ քննարկվել է լեհ հարձակվողի ապագան։ «Միլանը» մտադիր է Ռոբերտին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որը լրանում է 2026 թվականի ամռանը։

Նշվում է, որ Լևանդովսկին ինքը երջանիկ է Իսպանիայում և պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ ակումբում մնալու համար, սակայն «կապտանռնագույնները» նրան դեռ նոր պայմանագիր չեն առաջարկել։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Leave a Comment