Մակրոնն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը – Armenia Today

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պատմական նշանակություն ունի։

«Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ալիևի՝ ներկայումս համագործակցություն է ընթանում տարբեր ոլորտներում՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Նախագահները նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները չեն հանդիպել 2021 թվականից ի վեր։

Այսօր ավելի վաղ Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Leave a Comment