Դեսպան Մկրտչյանը և Democracy International-ի ներկայացուցիչներն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին


Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Democracy International կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


 


Հանդիպմանը կողմերը քննարկել են Democracy International կազմակերպության կողմից Հայաստանում արդեն իրականացված ծրագրերը և անդրադարձել ապագա համագործակցության հնարավորություններին։


 


Ամերիկյան հասարակությանը ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումներին ծանոթացնելու նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Democracy Journeys զբոսաշրջային, կրթամշակութային բնույթի համատեղ նախաձեռնության իրականացման վերաբերյալ։


 


Քննարկվել են նաև այլ հնարավոր համատեղ նախագծեր՝ միտված երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

Leave a Comment