Ադրբեջանը հայաթափված Ստեփանակերտում ԱՊՀ խաղեր է անցկացնում

Հայաթափված Ստեփանակերտում Ադրբեջանը ԱՊՀ խաղերի շրջանակում կազմակերպել է մրցումներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Ստեփանակերտում մեկնարկել է նետաձգության մրցաշար՝ ԱՊՀ III խաղերի շրջանակում, որը կտևի չորս օր։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սա առաջին միջազգային մրցույթն է «Ադրբեջանի օկուպացված տարածքների լիակատար ազատագրումից հետո»։

Մրցումներն անցկացվում են տեղի մարզադաշտում, որը Բաքուն քանդել ու նորից է կառուցում Ստեփանակերտում էթնիկ զտումից հետո։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ ԱՊՀ խաղերի բացման միջոցառումն օգտագործել էր՝ հակահայկական տարրերով շոու բեմադրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment