Միջազգային կազմակերպությունների հետ ԵՏՀ համագործակցությունը մեծ ներուժ ունի. Գատիլով

https://arm.sputniknews.ru/20251002/mijazgajin-kazmakerputjunneri-het-eth-hamagvortsakcutjuny-mets-neruzh-uni-gatilvov-94192321.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50104071_39:0:2770:2048_1920x0_80_0_0_748f7fbd50c991aef0e4b56e7e8dafd9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան

Բաժանորդագրվել

Գենադի Գատիլովի խոսքով՝ Ռուսաստանի առևտրի կառուցվածքում ավելացել է նաև այն երկրների մասնաբաժինը, որոնց հետ ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր ունի:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային կազմակերպությունների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության ամրապնդումը մեծ ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Ժնևի գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը ԵԱՏՄ 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Զգալի ներուժ ենք տեսնում Ժնևի միջազգային հարթակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայության հետագա ամրապնդման համար», – ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ կարևոր է շարունակել մեծացնել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԿՏԱԴ-ի (United Nations Conference on Trade and Development՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման մարմին) հետ ԵԱՏՄ-ի և ԵՏՀ-ի միջև մակրոտնտեսական տվյալների փոխանակումը, զարգացնել ԵԱՏՄ երկրների համար թվային տնտեսության, կայուն ներդրումների, առևտրային խոչընդոտների, տնտեսության կառուցվածքային վերափոխման ուղղություններով ֆոկուսային վերլուծականների մշակման ուղղությամբ ավելի սերտ փոխգործակցությունը:

Գատիլովը մատնանշել է ԵԱՏՄ «արդյունավետ ինտեգրացիոն մոդելը»՝ նշելով Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպությունների հետ միության փոխգործակցության ակտիվացման և խորացման հետաքրքրությունը:

Գատիլովը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, որի ՀՆԱ-ն 2015 թվականից սկսած՝ աճել է 18%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ գրեթե 30%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրությունը՝ գրեթե 22%-ով, այլև նրա գործընկերներին. «չէ որ նրանք առաջնահերթ ելք են ստանում Ռուսաստանի խոշորագույն շուկա, ներառյալ պետական գնումների նկատմամբ ազգային ռեժիմ, ինչպես նաև արտոնյալ միգրացիոն հասանելիություն են ունենում»:

Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ–ում արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը

Գատիլովի խոսքով՝ Ռուսաստանի առևտրի կառուցվածքում ավելացել է նաև այն երկրների մասնաբաժինը, որոնց հետ ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր ունի՝ 2015 թվականի 13,9 %-ից 2023 թվականին հասնելով 36,3 %-ի։ Մասնավորապես, Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, Իրանի հետ՝ 3,2 անգամ, Վիետնամի հետ՝ 1,3 անգամ, Սերբիայի հետ՝ 1,4 անգամ։

Leave a Comment