Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է

2 հոկտեմբերի 2025 – 18:42 AMT

PanARMENIAN.Net – Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»,–հայտնել են կառույցից։

Հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ ԱԳՆ աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև թշնամական գործունեություն ցուցաբերելու միջոցով պետական դավաճանություն իրականացնելու դեպքի առնչությամբ։

Leave a Comment