12–օրյա պատերազմից հետո Իրանը 10 անգամ ավելացրել է իր հարձակողական ներուժը. գեներալ

https://arm.sputniknews.ru/20251002/12orja-paterazmic-hetvo-irany-10-angam-avelacrel-e-ir-hardzakvoghakan-neruzhy-general-94189350.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94189807_1:0:912:683_1920x0_80_0_0_0e882b155c66d718523773ebf0afe1ce.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Իրանցի գեներալի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն այլևս թույլ տեղեր չունի։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Իրանը 10 անգամ ավելացրել է իր հարձակողական ներուժը հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում -խմբ.) «Սարոլլահ» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Նեջաթը։

«Մենք վերացրել ենք 12-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած «թույլ տեղերը»։ Եթե իսրայելական ռեժիմը կրկին սխալ թույլ տա՝ մեր հարձակողական ներուժն արդեն հիմա 10 անգամ գերազանցում է 12-օրյա պատերազմի սկզբում ունեցածը», – գեներալի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը։

Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:

Leave a Comment