«Ֆրանսիայի խորհրդարանի անդամները վերջերս դիմել էին արտգործնախարարին, որ դիմի Ադրբեջանի իշխանություններին հայ գերիների ազատ արձակման հարցով։ Պատասխանի մեջ մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունների վերջին քայլերի պատճառով՝ միջազգային հայցերի հետ քաշում, խաղաղության բաակցություններից գերիների հարցի դուրս թողում, Ֆրանսիայի իշխանությունները ձեռքերը լվացել են և ասում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն այդ խնդրով»,- այս մասին «Հայ գերիների պաշտպանությունը» թեմայով ասուլիսին ասաց «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։