Ինչու՞ «Բարսելոնան» պարտվեց ՊՍԺ-ին. Թիերի Անրին բացատրել է

«Բարսելոնայի» նախկին խաղացող Թիերի Անրին նշել է Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում տանը ՊՍԺ-ից 2-1 հաշվով պարտության պատճառը։

Անրիի խոսքով՝ «Բլաուգրանան» պատժվել էր բարձր պաշտպանական գծի խաղարկման համար։

«Չես կարող Չեմպիոնների լիգայում խաղալ այդքան բարձր պաշտպանական գծով։ Լավ թիմերը կարող են պատժել քեզ դրա համար, և դա էլ տեղի ունեցավ այսօր երեկոյան», – ասել է Անրին CBS Sports-ի եթերում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթական գոլը խփեց «Բարսելոնայի» դեմ խաղում հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Գոլը խփեց Գոնսալու Ռամուշը։

Leave a Comment