Անգլիայի Մանչեստր քաղաքի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Եվս երեք մարդ ծանր վիրավոր է:
Ինչպես հաղորդում է BBC-ն կասկածյալը մեքենան վարել է սինագոգի մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ, որից հետո սկսել է դանակահարել հավաքվածներին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են կասկածյալի վրա: Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է, սակայն «նրա վրա գտնվող կասկածելի առարկաների պատճառով» կասկածյալի վիճակն անմիջապես գնահատել չի հաջողվել:
Դեպքի վայր են ժամանել նաև սակրավորները: Այնուհետև բարձր պայթյուն է լսվել:
Հարձակումը տեղի է ունեցել հրեական Յոմ Կիպուր տոնի ժամանակ, որը համարվում է տարվա ամենասուրբ օրը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը, որը Կոպենհագենում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որոշել է ընդհատել այցը և վերադառնալ երկիր:
Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է: