Մանչեստրում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ և դանակով հարձակվել մարդկանց վրա

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9:30-ի սահմաններում


ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.    Մանչեստրում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ և դանակով հարձակվել մարդկանց վրա։  Փոխանցում է BILD-ը։


Այսօր առավոտյան Մանչեստրի Հիթոն Պարկի սինագոգի մոտ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վարորդը դուրս է ցատկել մեքենայից և դանակահարել անցորդներից մեկին։


Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը 9:30-ի սահմաններում։


 Ականատեսները հայտնել են, որ տղամարդը փորձել է մտնել սինագոգ, բայց նրան կանգնեցրել են։ Զինված ոստիկանները շուտով կրակ են բացել՝ վիրավորելով կասկածյալին։ Նա ողջ է մնացել, բայց նրա վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։


Աղբյուրը նշում է, որ  վիրավորվել է առնվազն հինգ մարդ. չորսը վրաերթի են ենթարկվել, իսկ մեկը՝ դանակահարված  է։ Նրանք հոսպիտալացվել են։


Նշվում է, որ Սինագոգի շրջակայքը շարունակում է շրջափակված մնալ,  դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու անվտանգության ծառայողները։


BBC-ն, հղում անելով Մանչեստրի քաղաքապետի խոսքերը, նշում է,որ «ենթադրվում է»՝  հանցագործը մահացել է, սակայն BBC Radio Manchester-ին ասել է, որ այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։


Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը հայտնում է, որ հանրության համար այլևս սպառնալիք չկա։

Չնայած
դրան, հանրության անդամներին զգուշացվել է խուսափել այդ տարածքում գտնվելուց, մինչ
ոստիկանությունը զբաղվում է միջադեպով։  

Leave a Comment