Kraken-ը ներգրավել է $500 միլիոն

Kraken կրիպտոյի առք ու վաճառքով զբաղվող ընկերությունը ներգրավել է 500 միլիոն դոլար՝ հասցնելով իր գնահատումը 15 միլիարդ դոլարի և ամրապնդելով դիրքերը ոլորտում։

Միևնույն ժամանակ, լուրեր են պտտվում, որ Kraken-ը պատրաստվում է ԱՄՆ-ում առաջնային հրապարակային առաջարկ (IPO) իրականացնել, թեև ընկերությունը դեռ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը SEC-ին:

2011թ.-ին հիմնադրված Kraken-ը ամենահին կրիպտո բորսաներից մեկն է, որի թրեյդինգի ծավալը վերջին 24 ժամում կազմել է մոտ 1.9 միլիարդ դոլար։ Ընկերությունը համաշխարհային մակարդակով 15 լավագույն կրիպտո բորսաների թվում է: Այլ կրիպտո ընկերություններ, այդ թվում՝ Circle-ը և Gemini-ը, վերջերս ևս գնացել են հանրային ցուցակման, ինչը ցույց է տալիս նրանց նկատմամբ շուկայի աճող հետաքրքրվածությունը:

IPO-ների աճը տեղի է ունենում ԱՄՆ-ում կանոնակարգային բարենպաստ զարգացումների ֆոնին, որոնց թվում են՝ GENIUS Act-ը և հակա-CBDC (Central Bank Digital Currency) միջոցառումները, որոնք հստակություն են ապահովում թվային ակտիվների համար: Միջազգային և ներքին շուկաների վրա երկարաժամկետ ազդեցություն ունենալու ակնկալիքով իրականացվող քայլերից են նաև սթեյբլքոինների կիրառության խթանումը և թվային ակտիվների ռազմավարական նախաձեռնությունները:

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment