Խաղաղության այս պրոցեսը կբերի Թուրքիայի և Ադրբեջանի՝ հետ դիվանագիտական հարաբերությունների կնքման և երկարատև, կենսունակ խաղաղության․ Հակոբ Արշակյան

ՀՀ-ն ռազմավարական հարաբերություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, ՌԴ-ի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ: Բոլորովին վերջերս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ անկախությունից հետո չունեինք դիվանագիտական հարաբերություններ, այժմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այդ մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկամն  շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Անխուսափելիորեն, խաղաղության այս պրոցեսը կբերի Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման և խաղաղության հաստատման, երկարատև, կենսունակ խաղաղության:

Սա ի՞նչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ: Սա ի՞նչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ, անկախ, իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ»,- ասաց նա:

 

Leave a Comment