Արաբագիտությունը՝ մեր օրերում. հեռանկարներ և հնարավորություններ․ «Մասնագիտություն»

Լեզուն հաղորդակցության կենդանի գործիք է, աշխարհը նորովի ճանաչելու, հասկանալու և ընկալելու կարևոր նախապայման: Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ գեղեցկությունը, որն անչափ հետաքրքիր է ուսումնասիրել, իսկ 21-րդ դարում նոր լեզուներ սովորելը դարձել է անհրաժեշտություն։

Բարդ, հարուստ, հնչեղ, խառնվածքային ու տաքարյուն արաբերենն աշխարհում ամենատարածված լեզուներից մեկն է, ունի լեզվակիրների հսկայական բանակ. շուրջ 300 միլիոն մարդ այս լեզվով է խոսում աշխարհի գրեթե բոլոր ծայրերում:

Ամեն տարի դեկտեմբերի 18-ին ամբողջ աշխարհում նշվում  է արաբերեն լեզվի միջազգային օրը, բազմաթիվ պետությունների պաշտոնական լեզուն է արաբերենը, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկը:

Համալիր գիտություն է արաբագիտությունը՝ ներառելով մի շարք գիտակարգեր՝ լեզվաբանություն, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտություն, նոր և նորագույն շրջանների արաբական գրականություն, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրություն։

«Արաբագիտություն» կրթական ծրագրի ուսանողները, ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն, ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ կդառնան տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող պահանջված ու մրցունակ մասնագետներ, որոնք հնարավորություն կունենան աշխատելու թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր հատվածում:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանն է:

Source link

Leave a Comment