Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան և Կամբոջա. խաղաղարարությունը՝ Թրամփի ձևով

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հարցնելով, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ:

«Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը», — Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը:

«Ներողություն եմ խնդրում», — կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը:

Կատակն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շարունակությունն էր, որում նա պնդում էր, որ հենց իր ջանքերի շնորհիվ է ավարտվել «Ադրբեջանի և Ալբանիայի միջև բազմամյա հակամարտությունը», որն իբր շարունակվել է ավելի քան 30 տարի:

Ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի արձագանքը, երբ նրա աչքի առաջ ծաղրում են Հայաստանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին: Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։

Leave a Comment