Բուլղարական Նովի-Պազարն ու Մարալիկը դարձան քույր քաղաքներ – Նորություններ 02.10.2025

Այսուհետ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ և Բուլղարիայի Նովի-Պազար քաղաքները  պաշտոնապես քույր քաղաքներ են: Այս իրադարձությանը նվիրված միջոցառումը տեղի է ունեցել երեկ Նովի-Պազարում:

VERELQ-ի հետ զրույցում Հայաստանի մեծ բարեկամ, Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը նշեց, միջոցառմանը ներկա է եղել ամբողջ համայնքը, քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք շատ ջերմ են ընդունել հայ հյուրերին:  

“Մարալիկի համայնքապետ Արման Սարիբեկյանին շատ ջերմ դիմավորեցին, կողմերը նվերներ փոխանակեցին ու ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը: Եվ հավաստիացնում եմ՝  քույր քաղաքների միջև համագործակցությունը ձևական չի լինելու”,- նշեց Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ համագործակցությունը վերաբերելու է բոլոր ոլորտներին՝ տնտեսություն, սպորտ, մշակույթ, կլինեն երկկողմ այցելություններ, փորձի փոխանակում և այլն.

“Ամենամեծ ներուժը, իհարկե, զբոսաշրջության ոլորտն ունի, հատկապես, որ Հայաստանն ու Բուլղարիան ուղիղ չվերթով են կապված և զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա:  Սա երկարաժամկետ աշխատանքի սկիզբն է”,- ընդգծեց Ալեքսանյանը:

Leave a Comment