Հայտնաբերվել է որպես անհետ կորած տղամարդու մարմինը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու մարմինը

Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա մարմինը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։



Leave a Comment