ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են:
Այսօր Կոպենհագենում տեղի էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
Վարչապետը Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: