Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը ողջ է մնացել թունավորման փորձից հետո:
Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը՝ հղում անելով աղբյուրին: Կազմակերպության տվյալներով՝ նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից:
Ասադի մոտ կարողացել են մտնել միայն նրա եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, և նախագահական հարցերով նախկին գլխավոր քարտուղար Մանսուր Ազզամը:
Ըստ աղբյուրի՝ թունավորման նպատակն էր ամոթանք պատճառել Ռուսաստանի ղեկավարությանը և նրանց մեղադրել Սիրիայի նախկին առաջնորդի սպանության մեջ։