ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Դավիթ Մարատի Գրիգորյանի թեկնածությունը։
24news-ի փոխանցմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը այս որոշումը ստորագրել է սեպտեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ դատավորը հայտնի է մի քրեական վարույթով, որով արդեն իսկ արդարացվել է, իսկ գործ՝ կարճվել։
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նշենք, որ նրա նկատմամբ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ դատավորը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է։
Հասմիկ Սարգսյան