Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում երկարաձգել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց և զինծառայողների ընտանիքներին տրամդրվող աջակցության ժամկետը։
Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների 11 ընտանիք նախագծով ամսական 300 հազար դրամ աջակցությունը կստանա նաև սեպտեմբեր ամսվա համար։ Բյուջեից այդ նպատակով կհատկացվի 6 մլն 600 հազար դրամ։
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիքներին 300 հազար դրամ աջակցություն տրամադրելու ժամկետը կառավարությունը երկարաձգել է մինչև 2025-ի նոյեմբեր ամիսը ներառյալ: Բյուջեից այդ նպատակով կհատկացվի 12 մլն 600 հազար դրամ։
Կարդացեք նաև՝
Փաշինյանը ԵԽԽՎ-ում կարևորել է անհետ կորածների ճակատագիրն ու գերիների խնդիրների հասցեագրումը
Անհետ կորածների ծնողները հանդիպել են ԳՇ պետի հետ․ ՊՆ արձագանքը
«Մեզ խաբել են»․ անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը
