«Տնից դուրս ենք գալիս՝ օպերները մեր հետևից ֆռում են»․ Գառնիկ Դանիելյան

«Տնից դուրս ենք գալիս՝ օպերները մեր հետևից ֆռում են»․ Գառնիկ Դանիելյան

«Փոխանակ զբաղվեք խնդիրները լուծելով, գիտե՞ք ինչով եք զբաղված՝ ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ մեր մաշկի վրա զգում ենք դա՝ տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռում են»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ասում եք՝ պաշտպանում է, բայց ես այդ պաշտպանվածությունը չեմ տեսնում, մարդ, ում մեքենան 7 անգամ թալանել են, 2 անգամ ջարդել, մի անգամ էլ այրման փորձ արել։ Բա որ պաշտպանում են, խի ա՞ տենց բաներ կատարվում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ իր ելույթում խոսելով վերջին շրջանում կատարված սպանությունների և իշխանության անելիքների մասին։

Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ ԱԺ-ում

Leave a Comment