Կոպենհագենում Փաշինյանը հանդիպել է Ալիևի հետ

Կոպենհագենում Փաշինյանը հանդիպել է Ալիևի հետ

2 հոկտեմբերի 2025 – 11:15 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Այլ մանրամասներ հայտնի չեն։ Նաև լուսանկար է հրապարակվել։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:

Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Leave a Comment