Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել: Այս մասին հայտնել է Փաշինյանը սոցիալական ցանցում՝ կից հրապարակելով կարճ տեսանյութ:
Այլ մանրամասներ հանդիպումից դեռ հայտնի չեն:
