Swift-ը նախատեսում է իր ենթակառուցվածքում ինտեգրել բլոկչեյնի վրա հիմնված ընդհանուր համակարգ՝ սկզբնական շրջանում կենտրոնանալով իրական ժամանակում, 24/7 միջազգային վճարումները հնարավոր դարձնելու վրա։
Համակարգը մշակվելու է Consensys-ի հետ ստեղծված նախատիպի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ, տոկենիզացված փոխանցումներ, միաժամանակ պահպանելով գործող ֆինանսական համակարգերի հետ փոխհամագործակցությունը։
Աշխարհի ավելի քան 30 ֆինանսական հաստատություններ, ներառյալ՝ Banco Santander-ը, Bank of America-ն, BNP Paribas-ը և HSBC-ն, կտրամադրեն հետադարձ կապ և կաջակցեն համակարգի գործարկմանը։ Swift-ը նախատեսում է օգտագործել «խելացի պայմանագրեր» փոխանցումների գրանցման, հերթագրման և հաստատման համար՝ պահպանելով կանոնակարգային համապատասխանության չափանիշները։
Այս նախաձեռնությունը հերթական քայլն է Swift-ի թվային վերափոխման ճանապարհին։ Գլխավոր գործադիր տնօրեն Խավիեր Պերես-Տասսոն ընդգծել է, որ հարթակը թույլ կտա բանկերին բարելավել վճարումների փորձառությունը։ Swift-ը նաև կներկայացնի հաճախորդների համար լուծումներ՝ ապահովելով անխափան փոխանցումներ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ցանցերում, այսպիսով, շարունակելով իր բլոկչեյն փորձարկումները։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում