Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը, զեկույցը չի տրամադրել հանձնաժողովականներին․ ԶԼՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Քոչարյանը, ըստ հրապարակման, հանձնաժողովի անդամներից գաղտնի է պահել ու չի տրամադրել պատերազմին առնչվող զեկույցը: Տեղեկությունը թերթին հաստատել են հանձնաժողովի անդամներ, ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Ժողովուրդ»-ը հավելել է, որ թեպետ կա ժամկետի խախտում՝ հանձնաժողովի գործունեությունը դադարել է 2023-ի մայիսի 3-ին, և դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի, բայց «Քոչարյանը փորձում է նույնիսկ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը»։

«Նա իրավունք չունի զեկույցը ներկայացնել, քանի որ խախտել է ԱԺ կանոնակարգը, սակայն փորձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարևորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելում է հրապարակել»,- նշել է թերթը։

2025-ի մարտին Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025-ի խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։ Քոչարյանը նշել էր, թե համաձայն չէ պնդումերին, որ քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետներ են խախտվել։ Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը հայտարարել էր, որ զեկույցը ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է։

Կարդացեք նաև՝

Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան

Leave a Comment