Ֆիլիպինների ափերի մոտ 6.9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բոգո քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Leave a Comment