Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը դադարեցրել է աշխատանքն այդ պաշտոնում:
Այս մասին սոցցանցի իր էջում Կոստանյանը գրել է.
«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։
Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։
Կհանդիպենք, երբ կհանդիպենք»։