«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը Instagram-ի Stories բաժնում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ։
«Ես վերադարձել եմ, և առաքելությունը վերադարձել է», – գրել է Յամալը՝ ժամեր անց հեռացնելով իր գրառումը։

Հիշեցնենք, որ 18-ամյա Յամալը վերջերս է ապաքինվել վնասվածքից։ Շաբաթավերջին նա կես ժամից մի փոքր ավելի խաղաց Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:1):
«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։