Հարյուրավոր զոհեր՝ Մայոտ արշիպելագում մոլեգնող ավերիչ ցիկլոնի արդյունքում | ՄԱՄՈՒԼ.ամ

Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Մայոտ արշիպելագում (Կոմորյան կղզիների մոտ՝ Մադագասկարից մոտ 300 կմ հեռավորության վրա) փրկարարական գործողությունը շարունակվում է «Շիդո» ցիկլոնի հարվածից հետո, որը համատարած ավերածությունների պատճառ է դարձել, հայտնում է BBC-ն:
     Տեղի վարչակազմի ղեկավարը լրատվամիջոցներին փոխանցել է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ իշխանությունները կարողանան գնահատել ավերածությունների չափերը։ «Աղետի հետևանքով անշուշտ մի քանի հարյուրմարդ է զոհվել, բայց այդ թիվը կարող է հասնել մի քանի հազարի»,- ասել է նա։

Leave a Comment