«Սիմփսոնների» ֆիլմը 20 տարի անց մեծ էկրան կվերադառնա


Հասարակություն


20th Century Studios-ը և Disney-ը հաստատել են, որ լեգենդար «Սիմփսոնների ֆիլմը» կունենա շարունակություն։ Ինչպես հայտնում է BBC-ին, ֆիլմը նախատեսվում է ցուցադրել 2027 թվականի հուլիսի 23-ին՝ ֆիլմի բնօրինակի թողարկումից ճիշտ երկու տասնամյակ անց։

Ֆիլմը հիմնված է Fox-ի հայտնի և երկարատև անիմացիոն սիթքոմի վրա, որը պատմում է Հոմերի, Մարջի և նրանց երեխաների՝ Բարթի, Լիզայի և Մեգգիի առօրյայի մասին։

2007 թվականին էկրան բարձրացած առաջին ֆիլմում Հոմերը պատահաբար աղտոտում է Սփրինգֆիլդի ջրամատակարարումը և փորձում փրկել իր ընտանիքն ու քաղաքը, որը փակվել էր հսկայական ապակե գմբեթի տակ։

Սոցիալական ցանցերում արդեն տարածվել է նոր ֆիլմի առաջին պաստառը։

Դեյվիդ Սիլվերմանի կողմից նկարահանված առաջին ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակել է մոտ 536 միլիոն դոլար (400 միլիոն ֆունտ ստերլինգ), և մամուլում տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում շարունակության մասին, բայց մինչ օրս ոչինչ հաստատված չէր։


Leave a Comment