Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու․ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Քաղաքականություն

01.10.2025 | 16:51

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին․ այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն:

Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։

«Ցուցակը կգլխավորեմ ես։ Գյումրի 2 թույլ չենք տալու։ Լավ ա լինելու ժողովուրդ ջան»,- գրել է Մկրտչյանը։

 

Leave a Comment