Քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկ Գաբիի կյանքը չի հաջղվել փրկել


Հասարակություն


«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյբուքյան էջում տխուր լուրով է կիսվել։ Մարտիրոսյանը գրել է.

«Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ: Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ: Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:

Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց: Մեր սրտիկը անչափ շատ էր սիրում Մինասին, ու մեծ սիրով էր խաղում իր հետ, պլաններ կազմում ապագայում ընկերություն անելու:

Ես իրեն ապագայում անպայման կպատմեմ, որ ինքը նման ընկեր է ունեցել, վստահ եմ՝ Մինասը շատ կոգեշնչվի: Գաբին լույս էր ու լույս դարձվավ, մնաս բարով իմ սիրելի պոզիտիվչիկ։  Քո տված անսահման սերն ու լույսը խոստանում եմ օգտագործել ի նպաստ կյանքի համար պայքարող երեխաների, դու միշտ կմնաս իմ հոգում ու սրտում: Խորը ցավակցություններս ծնողներին ու հարազատներին»: 


Leave a Comment