«Պետք էր համարձակորեն խոսել անազատության բնութի մասին»․ Սիրանուշ Սահակյան

«Պետք էր համարձակորեն խոսել անազատության բնութի մասին»․ Սիրանուշ Սահակյան

«Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ ելույթի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ «Կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեականացումը»»․Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հարցրեց լրագրողը։ ««Անազատության մեջ պահվող անձ»-ը բավականին չեզոք և ընդգրկուն հասկացություն է՝ բարձր ամբիոնից վիճակը նկարագրելու համար»,-պատասխանեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Ես այստեղ սկզբունքային խնդիր եմ տեսնում՝ բնույթի հետ կապված, օրինակ ՀՀ-ում կալանավորված կամ դատապարտված և օրինական պատիժ կրող անձինք բոլորը անազատության մեջ գտնվող անձինք են։ Արդյո՞ք մենք չպիտի խոսեինք այդ անազատության բնույթի մասին՝ համարձակորեն նշելով, որ անազատության մեջ գտնվելը ապօրինի է, ոչ օրինական և սա է պահանջը, որ միջազգային հնարությունը, ՀՀ իշխանությունը, հասարակությունը պետք է պահանջատեր լինեն ապօրինի ազատությունից զրկված անձանց անհապաղ ազատ արձակմանը։ Կարծում եմ՝ այս կարևոր իրավական որակումը պետք է տրվեր նաև քաղաքական ամբիոնից, և սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Leave a Comment