Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը


Սպորտ


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացնում է, որ 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը։

«Նրա դերը անչափ մեծ է հայկական բռնցքամարտի զարգացման գործում։ Նրա սաները մշտապես փայլել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում` նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ։ Պավլիկ Ղարսլյանը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ցավակցություն է հայտնում ինչպես անվանի մարզչի ընտանիքին ու հարազատներին, այնպես էլ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին»,- նշվում է ՀԲՖ-ի ցավակցականում։


Leave a Comment