Մարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ





Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) և «VAZ» (վարորդ՝ Է. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Մ.-ն (ծնված 2013 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1958 թ.) դուրս բերել արգելափակումից և ուղևոր Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։





դիտվել է 0 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Leave a Comment