Պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ԱԺ կանոնակարգում այս մասին հստակ է գրված։

Սիմոնյանի խոսքով՝ ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ՝ հրապարակման ձևի․ «Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Այլ հարց, թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»։

Leave a Comment