Տարեկան 150 մլն դոլար Աննա Հակոբյանի մտերիմի՞ն

Տարեկան 150 մլն դոլար Աննա Հակոբյանի մտերիմի՞...

Այսօրվանից Հայաստանի շուկայում կաթնամթերքի բոլոր տեսակները թանկանալու են առնվազն 20 դրամով։ Մատակարարները արդեն բարձրացրել են գները։

Պատճառն այն է, որ հոկտեմբերի 1-ից ամբողջ կաթնամթերքը պետք է պարտադիր նշվի QR կոդերով։ Ըստ պաշտոնական բացատրության՝ սա արվում է ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով, սակայն բիզնես շրջանակներում այն որակվում է որպես լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։

Ըստ Լևոն Խալաթյանի՝ յուրաքանչյուր կաթի կամ սմետանի միավորի վրա գնորդը հավելյալ կվճարի 7․2 դրամ՝ ուղղակիորեն այն ընկերությանը, որը շահել է QR կոդերի տենդերը։ Խոսքը վերաբերում է ՄԻքայել Փաշայանին, ով նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ մաքսայինում և հարկայինում։ Նրա հիմնադրած ընկերությունը ոչ միայն կազմակերպել է տենդերը, այլ նաև մասնակցել ու հաղթել դրանում՝ ապահովելով մենաշնորհային դիրք։

Նախագիծը, ըստ քննադատների, տարեկան ապահովում է 100-150 մլն դոլարի եկամուտ ոչ թե պետական բյուջեին, այլ հենց Պաշայանին։ «Եթե սա կոռուպցիա չէ, ապա ինչ է»,– ընդգծում է Խալաթյանը։

Նրա խոսքով՝ սա հերթական բիզնես-սխեման է, որի պայմաններում քաղաքացիներն ու գործարարները հարկադրված են վճարել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հարստացման համար։ Նա նաև համոզված է, որ գործող իշխանությունները լիովին տեղյակ են այս գործընթացից և շահագրգռված են դրանում։

Խալաթյանը զգուշացնում է, որ հաջորդ քայլը լինելու է ոչ միայն կաթնամթերքի, այլև դեղերի ու պահածոների պարտադիր QR կոդավորում, ինչը նոր բեռ է դառնալու բիզնեսի և հասարակության վրա։

Միքայել Փաշայանը ՊԵԿ-ի հնաբանակներից է և դեռ 2014 թվականից բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Politik.am-ի տեղեկություններով իշխանափոխությունից հետո Միքայել Փաշայանը կարողացել է պահպանել իր դիրքերը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը լավ աչքով է նայել նրան և ըստ որոշ տեղեկությունների նրանք մտերիմ են։ 

Փաշայանի հետ ջերմ հարաբերությունների մասին տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աննա Հակոբյանից, բայց մեր փորձերն ապարդյուն անցան։

Leave a Comment