«Դրամական աջակցության դիմումները մերժել են, իրենք՝ ճոխ ինքնապարգևատրվել»․ Ոսկան Սարգսյան

«Դրամական աջակցության դիմումները մերժել են, իրենք՝ ճոխ ինքնապարգևատրվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղքատների դրամական աջակցության դիմումները մերժել են, իրենք՝ պետբյուջեից ճոխ պարգևատրվել:
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին վճարվել է 48 միլիոն 509.1 հազար դրամ պարգևավճար, ըստ իրենց դիմումների՝ մարզի կարիքավոր բնակիչներին տրվել է 39 միլիոն 541.0 հազար դրամի ֆինանսական աջակցություն։ Տավուշ մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի շուրջ յոթ տասնյակ պաշտոնյաները պետական բյուջեից մոտ 9 միլիոն դրամ պարգևավճար ավելին են ստացել, քան ողջ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները՝ դրամական օգնություն։ Տավուշի մարզի բազմաթիվ կարիքավորներից բողոքներ եմ ստացել, որ Տավուշի մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մերժել է դրամական աջակցություն տրամադրելու իրենց խնդրանք-դիմումները։ Ստացվում է, որ մարզի աղքատների դրամական օգնության խնդրանք-դիմումները մերժել են, իսկ իրենք՝ պետբյուջեից ճոխ ինքնապարգևատրվել։ Սա «Նիկոլի թվին» սոցիալական անարդարություն է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment