Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ կարգավորումը

Քաղաքականություն

01.10.2025 | 10:49

Երեկ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։

Նիստին անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության տնօրինությունը։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել մուտք և արդյունքներ կտա, որոնք կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ինչպես նաև վերջնական խաղաղության հաստատման մեր կամքը»,-ասվում  է հաղորդագրության մեջ։

Գնահատվել է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված ներկայիս իրավիճակը, մտահոգություններ են հնչել պատերազմի սրման վերաբերյալ, նշվել է, որ Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել խաղաղության հաստատման համար։

Նիստին նաև քննարկվել է Իսրայելի վարչակազմի կողմից Գազայում իրականացվող «անօրինական քաղաքականությունը», նշվել է, որ  ցեղասպանության դադարեցումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը դարձել է ողջ մարդկության համատեղ պարտականությունը, և կոչ է հնչել միջազգային հանրությանը՝ անհապաղ գործողություններ ձեռնարկելու։ Գնահատվել են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Իրաքի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը սպառնացող խնդիրները,Կիպրոսի հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment