«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժումը հայտնել է Գյումրիի տոնի ծրագրի մասին՝ տեղեկացնելով, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։
Շարժման էջում մանրամասնել են, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի կունենա համերգ, ելույթ կունենան «Գաթա» բենդը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Էռնեստ Հովհաննիսյանը, D’Litte-ը, Աբրահամ Ռուսոն։
«Օրվա ավարտին սպասվում է մեծ հրավառության։ «Մեր ձևով» պետք է նշենք մեր սիրելի հայրաքաղաքի տոնը»,- հավելել են շարժման անդամները։
Ֆինանսական խնդիրների պատճառով քաղաքի տոնը չեղյալ հայտարարելու լուրերի ֆոնին «Մեր ձևով» շարժումը հայտնել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ Գյումրիի տոնը կազմակերպելու որոշման մասին։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու և Մեղրիում բնակարանային ներդրումների առաջարկով։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
