Խուդատյանը քննարկել է ԱՄԷ նախարարի հետ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերը – Նորություններ 01.10.2025

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։

Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարությունը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։

Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։

Leave a Comment