4852 մ³ ապօրինի արդյունահանում. պետությանը պատճառված 19 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Հասարակություն

30.09.2025 | 22:32

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցաղական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հզր 394 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Գերատեսչության փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment