Ի դեպ, ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն օր փառաբանում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների հնարավոր բացումը։ Բայց այն անում են, կարծում ենք, Հայաստանի համար նվաստացուցիչ եղանակով․ այսպես, հայտարարում են, թե որքան ծանր է Հայաստանի վիճակը, առանց այդ սահմանների բացման ու առևտրի երկիրը խեղճ է, ժողովուրդը կործանվում է։
Հայաստանի տնտեսության ապագան նրանք կապում են Թուրքիայի ու Ադրբեջանի բարի կամեցողությունից կախված։
Հիշեցնենք, որ այդ սահմանները փակ են 90-ականների սկզբից, բայց Հայաստանն ունեցել է թե՛ տնտեսական աճ, թե՛ զարգացում։ Ի դեպ, այսօր էլ, երբ սահմանները փակ են, Փաշինյանը խոսում է աննախադեպ զարգացումներից։
Մանրամասն՝ տեսանյութում։