Կարի արտադրամասում պայթյունից տուժածներից 2–ի վիճակը միջին ծանրության է, 1–ինը՝ բավարար

Կարի արտադրամասում պայթյունից տուժածներից 2–ի վիճակը միջին ծանրության է, 1–ինը՝ բավարար

30 սեպտեմբերի 2025 – 18:55 AMT

PanARMENIAN.Net – Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներից երկու տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկի առողջական վիճակը բավարար է։ Մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ըստ առողջապահության նախարարության՝ միջին ծանրության վիւճակով տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել պայթյունի մասին։ Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ չգործող արտադրամասի առաջին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված պատճառներով, տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։ Տեղի ունեցածի հետևանքով երեք քաղաքացի տեղում հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ տուժել է չորսը։

Leave a Comment