ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված․ ԱԽ քարտուղար


Քաղաքականություն


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

«Շնորհավորել եմ տիկին Քոուլին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդծել, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված և կներդնի իր ջանքերը երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու համար:

Հանդիպմանն անդրադարձել ենք երկկողմ օրակարգային հարցերին՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության խորացմանը նպաստող նոր միջավայրը»,- հայտնում է ԱԽ քարտուղարը:


Leave a Comment