Բայրամովը Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի Բյուրոյի գլխավոր խորհրդական Վայաթ Թոլքինի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կողմերը անդրադարձել են Ադրեբեջան-ԱՄՆ կապերին, այդ թվում՝ ադրբեջանա-ամերիկյան Ռազմավարական գործընկերության խարտիայի աշխատանքներին, ինչպես նաև [օգոստոսի 8-ին] Վաշինգտոնյան համաձայնությունների կատարման հարցերին։ Երկու պատվիրակությունները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցեր։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ամերիկյան կողմի հետ Ռազմավարական գործընկերության խարտիա է ստորագրել 2025-ի հունվարի 14-ին՝ դեռևս ԱՄՆ նախկին վարչակազմի հետ։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Leave a Comment