Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։
Լուսանկարը՝ արխիվից։