44-օրյա պատերազմը ինչ-որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ պետականությունն ու անկախությունն էր։ Պատերազմն ու ապատեղեկատվությունը այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց․ այս մասին ԵԽԽՎ-ում ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բայց հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունը:
«Մենք ասացինք՝ ո՛չ, ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փոխանցել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,-նշեց նա։