Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին կոչ է արել ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ «Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», – նշել է փոխվարչապետը։ Գրիգորյանը շեշտել է, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։ Հայաստանի փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 մլրդ դոլար՝ արձանագրելով, որ […]